«Իրավիճակը մերձճգնաժամային է, եթե չասենք՝ ճգնաժամային». Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԽ նիստի ժամանակ հայտնել է, որ հակառակորդի հետ Սև լճի տարածքում տեղի ունեցած միջադեպերը դարձել են նաև ներքաղաքական շահարկումների առարկա:

«Ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրենք, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք՝ ճգնաժամային և եթե այդպես չլիներ, մենք ԱԽ նիստ չէինք հրավիրի: Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից՝ լինել հետևողական»,- ասել է Փաշինյանը: