Խաղողօրհներքին եկեղեցում նենց բան եղավ, քիչ էր մնում ձեռքիս զոնտիկը տայի կողքինիս գլխին

Հաճախ եմ գնում եկեղեցի, հատկապես տարվա կարևոր պատարագները բաց չեմ թողնում ու միշտ գնում եմ եկեղեցի: Տարիքս արդեն առել եմ ու երկար չեմ կարողանում ոտքի վրա մնամ, դրա համար կիրակնօրյա պատարագները երբևմն բաց եմ թողնում, բայց հոգով միշտ հավատարիմ եմ մեր եկեղեցուն ու ծեսերին:
Տանն էլ երեխաներիս ու թոռներիս միշտ քրիստոնիա եմ մեծացրել ու իրենց էլ եմ եկեղեցական ծեսերն ու ավանդույթները հարգել ու սիրել սովորեցրել:

Բայց կիրակի Խաղողօրհներքին նենց բան եղավ եկեղեցու բակում, որ հիմա եմ հասկանում ինչքան կարևորա, երեխային մանկուց սովորացնել ամեն ինչ, հետո մեր գեղեցիկ ավանդույթները չպղծելու ու այլասերելու համար: Թոռանս հետ պատարագի էինք մասնակցում ու հավաքված մարդիկ էլ բոլորը հանգիստ կանգնած էին, մեկ էլ կողկներս թոռանս տարիքի երկու աղջիկ եկան ու կանգնեցին կողքներս:

Չգիտեմ էլ խի էինք եկել էտ փիչխեքը եկել եկեղեցի ու էն էլ տենց հագուկապով ու պահվածքով: Հետո թոռս ասեց, ինչ-որ ջայհելական բան էին նկարում, բայց էտ պատարագին մենակ դրանց պահվախքը տեսնեինք ուղղակ իխայտառակություն էր, մինչր հիմա զարմանում եմ ոնց դիմացա ու ձեռքիս հովանոցով չտվեցի գլխներին ու հանեի մեր շարքերից: