Կինը 9 տարի շարունակ իր բնակարանում մաքրություն չէր արել․․․ ի վերջո, նրան օգնության եկան հատուկ մարդիկ և ապշեցին

Յուրաքանչյուր մարդ ունի երկրորդ շանս ստանալու հնարավրություն։ Հատկապես եթե նա ինքն է ուզում փոխել ինքն իրեն ու իր կյանքը։ Հենց այդպես էր կարծում քլինիգային ընկերությունը, որն օգնում էր մարդկանց՝ տան մաքրության հարցում։

Սովորաբար նրանց հաճախորդներն են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մաքրել տունը՝ ֆիզիկական առողջության պատճառով։

Այս կինը, ով դիմեց նրանց, առողջ էր և կարող էր ինքն իր մասին հոգ տանլե։ Սակայն կինը պնդում էր, որ արդեն 9 տարի չի մաքրել տունը։

Երբ ընկերության թիմը տեղ հասավ, աշխատակիցները շոկի մեջ էին։ Տունն ուղղակի կեղտոտ չէր, այն ամբողջովին նեխել էր։ Ամենուր բազմամյա կեղտ էր, ահավոր հոտ։ Պատերին և բոլոր մակերեսներին կեղտի և փոշու հաստ շերտ էր։ Աղբի պատճառով չէին երևում ոչ պատերը, ոչ հատակը։ Կինը նույնիսկ աղբը չէր թափել այդքան տարի։ Բոլոր սենյակներում կեղտոտ ափսեներ էին, ուտելիքի մնացորդներ։ Եվ նման պայմաններում կինն ապրել է․ կերել, լողացել և քնել։ Աշխատակիցները երբեք նման բան չէին տեսել։

Սակայն կինը պատմեց, որ ինքը նախկինում այդպիսին չի եղել։ Նա կոկիկ և մաքրասեր տնային տնտեսուհի էր, սակայն ամուսնուն կորցնելուց հետո, իր կյանքը դատարկվել է։ Միայնակ մնալով՝ կինը վախեցել է նույնիսկ աղբը թափել, կարծելով, թե այդպես կզրկվի ամուսնու մասին հիշողություններից։ Երկար տարիներ նա դեպրեսիայի մեջ է եղել։ Սակայն հիմա ուշքի է եկել և ուզում է փոխել կյանքը։ Նա վստահ էր, որ աղբից ու կեղտից ազատվելու ժամանակն է, սակայն միայնակ չի կարողանա անել դա։

Ընկերության աշխատողները հասկացան նրան, մտան կնոջ դրության մեջ և որոշեցին ամեն գնով օգնել նրան։ Հսկայական աշխատանք կատարեցին՝ օգտագործելով լավագույն սարքավորումներն ու լվացող միջոցները։ Քլինինգային ընկերությունը «կախարդում էր» կնոջ տանը 4 օր․ նրանք թափեցին կնոջ տան ամբողջ աղբը, մաքրեցին յուրաքանչյուր անկյունը և վերադարձրեցին տան նորմալ տեսքը։ Այժմ կինը կարող է հանգիստ տեղաշարժվել տանը, երևում է պատերի իրական գույնը, իսկ տանը շնչելը հեշտացել է։ Արդյունքն անգերազանցելի է։

Կինը խոստացավ աշխատակիցներին՝ այսուհետ ինքնուրույն մաքրել տունը և այլևս երբեք չհասցնել նախկին աղետալի վիճակի։