Հենց հարսանեկան սեղանի շուրջ փեսացուն հարսնացուին ցույց տվեց դուռը. վերջինս չկարողացավ զսպել արցունքները

Սթիվենը ցանկանում էր, որ իր և Քերիենի հարսանիքը լինի յուրահատուկ ոչ միայն այն պատճառով, որ այն նշվելու էր կոլորիտային Շոտլանդիայում: Երիտասարդը գիտեր հավաստի տարբերակ՝ զարմացնելու իր սիրելիին:

Աղջիկը պաշտում էր մոպսերին դեռ վաղ մանկությունից: Նրա ընկերները, հիշելով այդ մասին, առիթը բաց չթողեցին ուղարկելու նրան գրավիչ բացիկ, նկարներ, խաղալիքներ և անգամ հեռախոսի կպչուն պիտակներ՝ շնիկի պատկերով:

Երիտասարդները նախատեսել էին բերել շանը հարսանիքից որոշ ժամանակ անց, բայց Սթիվենն այլ բան որոշեց: 5 ամիս նա թաքցրել էր սիրելիից իր մտահղացումը՝ կիսվելով դրանով միայն իր վարորդի և տեսախցիկի հետ:

Առեղծվածի բացահայտումն այդ տեսանյութում է: Սթիվենը նվիրում է հարսնացուին շատ ինքնատիպ նվեր՝ զվարճալի ռետինե բադիկ: Աղջիկը զարմանում է և դեռ չէր պատկերացնում, թե դա ինչ կատակ է: Բայց հանկարծ, երբ փեսացուն ցույց է տալիս նրան տարհանման ելքի դուռը, ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Սիրելի մարդուն զարմացնելու և ուրախացնելու ցանկությունը սիրո ամենաանկեղծ դրսևորումն է, եթե անգամ այն արցունքներ է կորզում աչքերից: Հուսով ենք, որ այս զույգի կյանքում միայն երջանկության արցունքներ կլինեն, իսկ փոքրիկ մոպսը նրանց հաջողություն կբերի: