«Մենք Ադրբեջան չունենք». Բրազիլիայի հավաքականի մարզչի կոպիտ արձագանքը Մբապեյի խոսքերին

Հարավային Ամերիկայում մրցակցության մասին Մբապեի խոսքերին արձագանքել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն, նշելով, որ իրենք Ադրբեջան չունենք:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեռակա արձագանքել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի խոսքերին, ով ավելի վաղ իր հարցազրույցում ասել էր, որ Հարավային Ամերիկայում մրցակցության մակարդակն ավելի ցածր է, քան Եվրոպայում։

«Միգուցե Մբապեն խոսում է Ազգերի լիգայի կամ եվրոպական ընկերական խաղերի մասին, այլ ոչ թե աշխարհի առաջնության ընտրական փուլի: Ամենայն հարգանքով՝ մենք Ադրբեջանի նման մրցակից չունենք։ Մեր որակավորման խաղերում չկա այնպիսի մրցակից, ում հետ խաղալիս կարելի է մի քիչ շունչ քաշել։ Հենց վերջերս ես խոսում էի այն մասին, թե որքան դժվար է խաղալ Բոլիվիայում, Ուրուգվայում…

Իհարկե, Մբապեն նման փորձ չունի, նա այդ մասին չի մտածել։ Մեր բոլոր ընտրական խաղերը շատ բարդ են: Իսկ մեր ընտրական մրցաշարը շատ ավելի բարդ կարգավիճակ ունի, քան եվրոպականը»,- Ասել է  Տիտեն ESPN-ն պարբերականին տված հարցազրույցում։