«Պռոշյանի կոնյակի գործարանի» պայթյունի զոհերից երկրորդի անունը ևս հայտնի է

«Պռոշյանի կոնյակի գործարանի» պայթյունի զոհերից մեկը տեղում զոդման աշխատանքներ կատարող կազմակերպության տնօրենն է՝ Արեն անունով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը:

Մյուս զոհը «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղի տնօրենն է:

Վիրավորները տեղափոխվել են Երևան:

Այս պահին գործարանը չի աշխատում, հոսանքազրկված է: Խաղողը տեղափոխվում է մյուս մասնաճյուղ, որպեսզի այն չփչանա:

Հավելենք, որ գործարանն ունի մոտ 200 աշխատակից: