10 գործողություն, որոնք տղամարդկանց համար անտանելի են առաջին հանդիպման ժամանակ
Եթե աղջիկը դժվարանում է ընկեր գտնել, ուրեմն խնդիրը հենց առաջին հանդիպման մեջ է: Տղամարդիկ շատ արագ են կարողանում եզրակացություններ անել, այդ պատճառով էլ աղջիկները հենց առաջին ժամադրության ընթացքում շատ զգուշավոր պետք է լինեն:
Կան բնավորության գծեր, որոնք վանում են տղամարդկանց հենց առաջին ժամադրությունից հետո:
Ահա դրանք․
Հիմար պահվածք
Որոշ աղջիկներ մտածում են, որ հիմարիկ կերպարը նրանց ավելի ցանկալի է դարձնում, սակայն դա հակառակ ազդեցությունն է ունենում: Երբեք պետք չէ խաբել տղամարդուն: Մեծամասնությունը չի հավատա այդ պահվածքին: Եվ դա շուտով բացահայտ կլինի:

Հարբել
Տղամարդիկ փորձում են խուսափել հարբած աղջիկներից: Այսպիսիներով քիչ են հետաքրքրվում և նույնիսկ խուսափում: Բնականաբար, ո՞ւմ հաճելի կլինի, երբ կողակիցը հենց առաջին ժամադրության ընթացքում հարբում է:
Հումորի զգացումի բացակայություն
Այսպիսի աղջիկները շատ անհետաքրքիր են: Կյանքն առանց այդ էլ չափազանց լուրջ է, որպեսզի բացարձակ չուրախանաս: Աղջիկները, ովքեր ունեն հումորի զգացում, սովորաբար հետաքրքիր են դիմացինի համար:

Ազատության սահմանափակում
Ոչ մի տղա չի հանդիպի այն աղջկա հետ, ով հենց առաջին րոպեների ընթացքում նրան բաց չի թողնի: Տղամարդիկ ազատություն սիրողներ են: Նրանք չեն կարող երկար հսկողության տակ մնալ: Ավելին՝ այն կնոջ հետ, ով հենց առաջին հանդիպման ընթացքում փորձում է վերահսկել տղամարդուն:
Զգացմունքներ
Տղաներն այդքան էլ չեն սիրում արագ սիրահարվող աղջիկների: Նրանք սովոր են, որ կանայք նրանց համար խենթանում են: Եվ երբ կինն ինքն է սկսում հետաքրքրություն ցուցաբերել, տղամարդը սկսում է հեռանալ կնոջից:
Վատ համբավ
Եթե տղամարդը բացահայտում է, որ կինը վատ համբավ ունի, ուրեմն այդ հանդիպումը երբեք տեղի չի ունենա:

Լռակյացություն
Եթե աղջիկն անկարող է խոսակցություն ապահովել, ուրեմն տղան չի շարունակի հարաբերությունները: Տղամարդը կարող է մտածել, որ նրանք միասին ընդհանուր ոչինչ չունեն:
Թեթևամտություն
Մի փոքր սիրախաղը երբեք չի խանգարի, բայց թեթևամտությունը երբեք ընդունել չեն կարող: Տղամարդիկ շատ արագ են հասկանում կնոջ մտադրությունները: Նրանք կարող են օգտվել այդ առիթից և այլևս չշարունակել այդ հարաբերությունները:

Նախկինների մասին հիշատակումները
Իմաստ չկա հանդիպելու այն կնոջ հետ, ով դեռ սիրում է իր նախկինին: Դա նշանակում է, որ կինը ցանկացած պահի կարող է վերադառնալ իր նախկին սիրեցյալի մոտ:
Հարցաքննություն
Ժամադրությունը հարցաքննության վերածել պետք չէ: Իհարկե, պետք է տեղյակ լինել իրարից, բայց ոչ հարցաքննության նման: Եթե տղան զգում է, որ աղջիկը ցանկանում է իմանալ ամեն ինչ ու միանգամից, ապա էլ երբեք հանդիպման չի գնա այդ աղջկա հետ: