«Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում ուրախալի լուրով են կիսվել: Օրերս բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել փոքրիկ Մոնթեն: Նա ընտանիքի 10-րդ երեխան է, ում տանը սպասում են 8 մեծ եղբայրներն ու ավագ քույրը:

Բժշկական կենտրոնի էջում հրապարակել են նաև մայրիկի և փոքրիկի լուսանկարը՝ կնոջ թույլտվությամբ:

«39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի: Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է , որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մեր հերոս մայրիկին և մաղթում բոլոր երեխաներին առողջ և խաղաղ մանկություն:

Հ.Գ. Մայրիկի և փոքրիկի լուսանկարը, անձնական տվյալները հրապարակված են պացիենտի համաձայնությամբ և թույլտվությամբ», — նկարին կից գրել է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: