5 առեղծվածային վայր, որտեղ ոչ մի կերպ չես կարող գնալ, որքան էլ գումար առաջարկես

Արգելված վայրերը միշտ էլ մարդկանց մոտ հետաքրքրություններ են առաջացրել: Մեզ թվում է, թե ամեն ինչ բացահայտված է, բայց կան բաներ, որ դեռ առեղծվածային են: Սակայն դեռ կան տեղեր, որտեղ մարդկանց մուտքը արգելվում է: 

Կեյմադա Գրանդի

Բրազիլիայից ոչ հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի մոտ, տեղակայված է, այսպես կոչված, «Օձի կղզի»: Սա միակ վայրն է, որտեղ բնակվում են թունավոր օձեր: Կղզին զբոսաշրջիկների անվտանգության համար փակ է:

Համաշխարհային սերմնապահեստարան

Համաշխարհային գենային բանկը՝ տնկանյութի սերմնապահեստարանի կառուցումը սկսել է 2006 թվականի հունիսին ՄԱԿ-ի հովանու ներքո։ Նպատակն է աշխարհում հայտնի բոլոր գյուղատնտեսական կուլտուրաների սերմերի պահպանումը։ Նախագիծն իրականացվում է Նորվեգիայի միջոցներով:

Սուրտսեյ

1963 թվականի ստորջրյա հրաբուխներից հետո Իսլանդիայում ձևավորվեց նոր, անմարդաբնակ կղզի: Մինչ 1967 թվականը տեղի էր ունեցել ավելի քան 100 ժայթքում, ինչի արդյունքում կղզու մակերեսը հատեց 2,7 կմ²-ը։ Սակայն շարունակական էրոզիայի հետևանքով, 2000 թվականի տվյալներով, կղզու մակերեսը կազմում է 1,5 կմ²:

Գոտի 51

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այնտեղ իրականացվում են թռչող սարքերի փորձարկումներ և նոր զինամթերային համակարգերի մշակման գործընթացներ: Գոտի 51-ը համարվում է սովորական ռազմաավիաբազա, որտեղ հավաքվում և փորձարկվում են նոր սերնդի թռչող սարքավորումներ:

Վարկած կա նաև, որ այստեղ այլմոլորակային նավ է եղել, այդ իսկ պատճառով են այս վայրն այսպես թաքցրել:

Հյուսիսային Սենտինել կղզի

Կղզին հայտնի է նրանով, որ դրանում ապրող սենտինելյան բնիկ ցեղի անդամներն ուղղակիորեն հրաժարվում են որևէ կերպ հաղորդակցվել ժամանակակից քաղաքակրթության հետ՝ հնարավոր արտաքին միջամտությունները դիմավորելով զինված հարձակմամբ: