dimond

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նախատեսում է հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ «Ալավերդի Դայմոնդս» անվանումն ունեցող ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Իսկ գործարարը Արտակ Բաղիկյանն է:

3645865

Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության» ՀԿ կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը մեր զրույցում ասաց, որ ինքը որպես ՀԿ ներկայացուցիչ՝ տեղյակ է գործարանի ստեղծման մասին, սակայն միեւնույն ժամանակ նշեց, որ քննարկումներ բնակչության հետ չեն եղել։

alaverdi

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի վթարային շենքը: Ստանձնելով պարտավորություն` կատարել ներդրում, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգել ու ապա նոր միայն ծավալել գործունեությունը։

Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ, այն ավելացնելու հեռանկարով։