Պուտինը մտավ խաղի մեջ, Ռուսաստանի ԱԳՆ-ն Ալիևի պորտը տեղը դրեց. այ սա իսկական բարեկամ երկրի պահվածք է

Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը, ռուսական կողմը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝  խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին։

prezident

Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը:

Stepanakert

2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի աշխատանքը, հայտարարել է, որ ռուսներ գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝  չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիեւի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված ռուսական կողմի պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ: