Ադրբեջանը հերթական սուտն է տարածում, Հայաստանը հերքում է․ Հիմա ի՞նչ են զրպարտել

Այս օրերին Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր զրպարտող քաղաքականությունը՝ տարածելով ստահոդ լուրեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Հերթական անգամ էլ , իրենց այս քաղաքականության շրջանակներում, Ադրբեջանի իշխանությունները հայտարարություն են տարածել այն մասին, որ հայկական կողմը կրակ է բացել արդբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ի հերքումը չի ուշացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը՝ հայտնելով, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ-ն հավելում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։