Աղի բլիթը իր գործը արեց. իրական պատմության հետքերով

Ես նախկինում երբեք չեմ հավատացել աղի բլիթի սովորությանը: Նման հարցերում շատ անհավատ էի ու անտարբեր: Մեկ օր տատիկս այնքան համոզեց, որ որոշեցի ուտել:

aghi-blit

Գիշերը իսկապես երազ տեսա ու երազում մի կապույտ աչքերով բարձրահասակ տղա ինձ բաժակով ջուր մոտեցրեց: Քնից արթնացա ու զգացի, որ սարսափելի ծարավել եմ, բայց միաժամանակ շոկի մեջ էի, չէի հավատում, որ նման բան կարող է լինել:

yeraz

Հաջորդ օրը տատաիկիս պատմեցի երազս: Նա ինձ հավատացրեց, որ իր կյանքում նման դեպք եղել է ու վստահ է, որ իմ կյանքում ևս աղի բլիթի ուժը գործելու է: Մեկ տարի անց  ես հանդիպեցի, այն մարդուն, ով իսկապես ինձ ջուր էր տվել: Ես պատմել եմ նրան այդ մասին, մի փոքր դժվար էր նրա համար հավատալ այդ դեպքին, բայց հիմա համոզված կարող եմ ասել, որ այն կարող է շատերի համար դառնալ ճակատագրական: