Erablur

Դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին, Սևանում բոթը տարածվեց` 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։

zinvor

Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառյակիցն:

Erablur

Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։