Ինչու՞ է Ալիևը հրամայել արագացնել Ակնա-Վարանդա ավտոմայրուղու շինարարական աշխատանքները

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքում սկսել է Ակնա (Աղդամ) — Վարանդա (Ֆիզուլի) ավտոմայրուղու շինարարությունը, որի հիմքը դրվել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վարանդա շրջան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Minval.az-ը:

aliev

Ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։ Ներկայում Ակնա — Վարանդա ավտոճանապարհին հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն նախատեսում է նաև 60 ջրատարների, 5 ստորգետնյա անցումների և 3 նոր ճանապարհային կամուրջների կառուցում:

Djrakan

Ալիևները կոնկրետ նպատակ են դրել մինչև այս տարվա վերջ ավարտել այս ճանապարհի կառուցումն ու հետո անցնել օդանավակայանի բացմա աշխատանքներին: Նրանք մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ այս տարածքներում շուտով բնակչությունը ավելանալու է և իրենք նպաստավոր պայմաններ են ստեղծելու բնակչության բարեկեցիկ կյանքի համար: