ilham_aliyev

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, իսկ եթե դա չանեն, այն ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

aliev

«Մենք չենք ցանկանում երրորդ պատերազմ (Հայաստանի հետ-խմբ.), նման բան մեր ծրագրերում չկա: Մենք ուզում ենք, որպեսզի ռազմական փուլն ավարտվի, մենք ուզում ենք, որպեսզի ձևավորվեն բնականոն հարաբերություններ, որպեսզի Հայաստանն ի վերջո ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք դա ենք ուզում: Բայց եթե մենք տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»,- ասել է Ալիևը:

aliev

Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում անպայման դրանում պետք է դրույթներ լինեն միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վերաբերյալ: «Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի, ճիշտ ընտրություն: Ես ասել եմ, որ մեր առաջարկները միշտ կլինեն սեղանին: Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա: