aliev

Ալիևների ընտանիքը շարունակում է իրենց զառանցանքները: Այդս անգամ էլ հայրը որդուն խոստացել է շքեղ հարսանիք հայկական այս ամրոցում: Մեծ երազանքների հետևից ընկած Ալիևները հեռացել են իրականութոյունից ու էֆորիայի ազդեցության տակ փորձում են ապրեցնել իրենց անհույս երազանքները: Խոսվում է այն մասին, որ հաջորդ տարի Ալիևի որդու հարսանիքն է լինելու: Հայրը տղայի համար որպես նվեր կտա գրաված Երևանը: Սա քիչ է, նրանք պատրաստվում են էրեբունի ամրոցը վերածել հարսանեկան պարահրապարակի:

aliev

Տեղեկության համար ասենք, որ Էրեբունի ամրոցը, պատմական հուշարձան է, որը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական:

erebuni

Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային