amaras

Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից ավելի քան 150 ուխտավոր ռուսական կողմի աջակցությամբ այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է կողմերի սահմանազատման գծի հարևանությամբ:

amaras

Կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի կառույցներում եկեղեցական ժամերգությունից առաջ ռուս խաղաղապահները շրջայց են կատարել համալիրի հարակից տարածքում, իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության միջոցառումներ, ինչպես նաև Ստեփանակերտ-Ամարասի վանք երթուղով ուխտավորների ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովում:

amarasi-vanq

Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում Ամարասն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։