45675768

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը բացատրություն է պահանջել եւ խստորեն դատապարտել է նախագահ Վլադիմիր Պուտինին սվերացնելու կոչ արած ամերիկացի սենատորի հայտարարությունները։

75698539

«Ամերիկացի քաղաքական գործչի հայտարարությունն անընդունելի եւ զարհուրելի եմ համարում։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ ռուսաֆոբիայի եւ ատելության աստիճանը չափազանց բարձր է:

Vladimir-Putin

Անհնար է հավատալ, որ մի երկրի սենատորը, որը իր բարոյական արժեքները որպես «ուղղորդող աստղ» է քարոզում ամբողջ մարդկության համար, կարող էր իրեն թույլ տալ նման կոչ անել՝ որպես միջազգային ասպարեզում Վաշինգտոնի նպատակներին հասնելու միջոց»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ մտահոգված է Միացյալ Նահանգների ճակատագրի համար, որի ղեկին նման անպատասխանատու եւ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են կանգնած. «Պահանջում ենք պաշտոնական բացատրություններ ներկայացնել եւ խստորեն դատապարտել այդ ամերիկացու հանցավոր հայտարարությունները»: