amusnalucuyun

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացնում է, որ նախորդ տարվա 11 ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4 հազար 69 դեպք: 2020 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 2866: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 1203-ով ավելացել են ամուսնալուծության դեպքերը: Մեզ հայտնի դարձավ, որ ավելացել է նաեւ ամուսնացող զույգերի թիվը:

harsaniq

Պաշտոնապես, մեր հանրապետությունում անցյալ տարվա 11 ամիսներին ամուսնության 15 հազար 902 դեպք է գրանցվել: Մինչդեռ 2020 հունվար-նոյեմբերին ամուսնացել է 10 հազար 769 մարդ: Ի դեպ, նշենք, որ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում: Հաջորդը Կոտայքի մարզն է, Արմավիրը, Շիրակը: Նշենք, որ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է:

bazhanutyun

Ըստ մասնագիտական որոշ շրջանակի՝ վաղ տարիքում ամուսնության դեպքերը, երբ կինն ու տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում և ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հիասթափության և ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները: