anahit

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

anahit

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է չորս երեխաներին, ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել նրանց․ «Գեղեցիկ ընտանիք»։

anahit

Ավելի վաղ արված հրապարակմամբ Անահիտը շնորհավորում էր որդու՝ Հայկի ծննդյան օրը։ «Չի եղել մի դեպք, որ կոնֆետ ցանկանա ու չբաժանի հավասար 4 մասի, տղա ով նրբանկատ է ծնողի հանդեպ, 9 տարեկանում ինձ համար սուրճ է պատրաստում եւ զգում, երբ տրամադրության անկում ունեմ … Ասպետ է իր վարվեցողությամբ, զիջողականությամբ ու հարգելու մեծ կարողությամբ…լսող ու շուտ ըմբռնող… երկրորդ դասարան էր, երբ չէի ներկայացել ժողովին, ուսուցչուհուն ասել էր . «հասկացեք ՛ մայրիկիս, նա երիտասարդ տարիքում 4 բալիկ է մեծացնում, նրան շատ դժվար է հասցնել»»,- գրել էր Անահիտը։