Ինչու՞ են թաքցնում անհետ կորած պայմանագրային զինծառայողի անհետացման հանգամանքները․Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքին և իր դիտարկումներն է արել։ Մասնավորապես, Աբրահամյանը գրել է, որ նախ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել, իսկ ինքն իմացել է Վայոց Ձոր կատարած մարզային այցի ժամանակ, պատահական խոսակցությունից։

Tigran-Abrahamyan

Նրա խոսքով՝ անհետացած զինծառայողը հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինն Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում էլ, ըստ պատգամավորի, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել, այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։

banak

«Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, վերադարձել ուանհետացել է։ Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա՝ դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում»,-հավելել է Աբրահամյանը։