Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Աննան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն ընտանիքը»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աննան բաց գույնի շրջազգեստ էր կրում եւ բլուզ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Երջանկությունը հանգիստ է»,- մեկնաբանություններում գրել էր Աննա Դովլաթյանը։