Անտառի թագուհին․ գիտեք՝ ո՞վ է Հայաստանի առաջին ու դեռևս միակ կին անտառապետը

Վաղ առավոտյան Էմման արդեն մեքենայի ղեկին է`անտառ է շտապում։ Անկախ եղանակից ու տրամադրությունից՝ օրվա սկիզբն անփոփոխ է։ Արդեն 3 տարի է, ինչ Էմմա Գասպարյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարգահովիտի անտառպետությունը։ Նա Հայաստանի առաջին ու առայժմ միակ կին անտառապետն է։

kin

Լոռվա անտառներն Էմմային մանկուց են ձգել։ Հայրը՝ Ժորա Գասպարյանը, 20 տարի անտառապետ է եղել, բայց 3 դուստրերից միայն միջնեկին՝ Էմմային է հետաքրքրել հայրիկի աշխատանքը. նրա հետ անտառ է գնացել, ճանաչել ու սիրել բնությունը։ 

antar

Մայրաքաղաքում տարբեր ոլորտներում աշխատելու առաջարկներ շատ է ստացել, բայց միշտ էլ մերժել է, քանի որ շատ սիրում է գյուղի կյանքը, գյուղոլորտի աշխատանքը։