Այսօր Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գալստյանը իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնի։

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Լիլիթ Գալստյանը հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Սա այս պատմության ուշագրավ կողմն էր, քանի որ, ինչպես հայտնի է, Արա Մարտիրոսյանն արդեն 4 տարի է՝ ամուսնալուծված է։
Լրագրողի հետ զրույցի ժամանակ Լիլիթն դողացող ձայնով ասաց, որ հիմա ի վիճակի չէ հարցազրույց տալ, իսկ հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերը, որ վերջինս Արա Մարտիրոսյանի կինն է, արձագանքեց․

«Գիտեք, հիմա մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը»։ Ավելին՝ Արա Մարտիրոսյանը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին։