Ինչու ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման համար Ա․ Միրզոյանն ընտրեց հենց Վիեննան

Հունվարի 14-16-ը Հայաստանի ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ Վիեննայում տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա մի շարք հարցեր։ 

AGN

Արտաքին քաղաքական գերատեսչությանը «Հետքը» հարցրել էր, թե ինչու է հանդիպումը կազմակերպվել Վիեննայում և ոչ թե, օրինակ, Երևանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում նման հանդիպումների անցկացումը կարող է ռիսկային լինել անվտանգության տեսակետից։

Ararat-Mirzoyan

«Լոգիստիկ նպատակահարմարությունը և արդյունավետ, համակողմանի և համապարփակ քննարկումների անցկացման կարևորությունը հաշվի առնելով՝ համաժողովը կազմակերպվել է Վիեննայում ՀՀ դեսպանության շենքում»,- նշվում է հայտարաության մեջ, ինչը ենթադրում է, որ եվրոպական մայրաքաղաքներից դեսպանների ժամանումը Վիեննա ավելի շահավետ կարող էր լինել, քան Երևան տեղափոխումը։ ԱԳՆ պատասխանից ստացվում է, որ դա է պատճառը, որ նախարարն ու ԱԳՆ ղեկավար կազմն իրենք են մեկնել Վիեննա։