Ե՞րբ կլքի պաշտոնը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. պատասխան Ստեփանակերտից

 Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերը։Ավանեսյանը ասաց, որ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին, երբ Արցախում հնարավոր կլինի համապետական ընտրությունների անցկացումը։

arayik-harutyunyan

«Արցախում այսօր սահմանդրական բարեփոխումների գործընթացի մեկնարկն է ազդարարվել, որը մի շարք հարցերի պատասխան պիտի տա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,–ասաց Ավանեսյանը։

arayik-harutyunyan

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, և քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: