Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների:

Դավիթ Բաբայանը անդրադարձել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` ևս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին և ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»,-վստահեցրեց Բաբայանը: