«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնք ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։

Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։

Նախ նրանք այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։