Արդարադատության նախարարը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով»․ Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շատ կոշտ արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե դատավոր Բորիս Բախշյանի գործով Թաթոյանն իրավունք չուներ գնահատականներ տալու։ Լրագրողների հետ զրույցում Թաթոյանը, ամփոփելով իր պաշտոնավարման տարիները, պատասխանեց համապատասխան հարցին։

75765776-6874367546

«Ասում է ընթացիկ դատական գործի վերաբերյալ օմբուդսմանը իրավունք չունի գնահատականներ տալ և հղում է անում Հայաստանում ՄԻՊ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասին։ Այդ օրենքը գրվել է իմ անմիջական ղեկավարությամբ և այդ դրույթը, որին հղում է անում, ես եմ անձամբ ձևակերպել, կոչվում է «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավունք չունի միջամտել դատական վարույթին»։

85448-4787368

Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Քանի որ այդքան ռիսկ է արել և ինձ հետ մտել է մասնագիտական դաշտ, ես կբացատրեմ` ինչի մասին է խոսքը »,-ասաց Թաթոյանը։

Թաթոյանը շեշտեց, որ արդարադատության նախարարը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով», և սա այն կլասիկ դեպքերն են, որ իրենք դառնում են իրենց իսկ հայտարարությունների գերին։