armen

Օրեր առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Մոսկվայաւոմ էր, նրա այցն կրում էր մարդասիրական բնույթ: Ադրբեջանական կողմի հետ քննարկումների ժամանակ նա բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակին առնչվող հարցեր, առաջարկել՝ եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկել Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան։

armen

Ադրբեջանը բնականաբար այս հայտարարությանը ոչ մի կերպ չի անդրադարձել, հավանբար այն պատճառով, որ նրանք երբեք թույլ չեն տա նման այց տեղի ունենա Բաքվի բանտ: Բայց մի քանի երկրներից արդեն բժիշկներ պոստացել են, որ իրենք նման պայմանավորվածության դեպքում անպայման կայցելեն գերիներին ու եթե պետք լինի անգամ նրանց վիրահատությունները կանեն, ադրբեջանցի բժիշկների մասնակցությամբ:

zinvorner

«Հայկական պատվիրակության այցը բացառապես հումանիտար է, քաղաքական կոնտեքստ չունի։ Այցի նպատակն այն է, որ քաղաքական և մարդասիրական հարցերն իրարից տարանջատվեն, որովհետև քաղաքական հարցերը կարող են տարիներ տևել, իսկ մարդասիրական խնդիրները սպասելու հրամայական չունեն։