Սարգսյանը Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ նոր առանձնատուն է ձեռք բերել․ ինչու՞ է այն գրանցել իր քրոջ անունով

«Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում է հետաքրքրել հանրությանը: Մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել՝ այս թեմայի հետ կապված:

armen-sargsyan

Պարզվում է` էթիկայի հանձնաժողովը դեռևս ամիսներ առաջ սկսել է ուսումնասիրել Արմեն Սարգսյանի ունեցվածքը եւ մասնավորապես «Հետքի» հրապարակումը՝ «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ», որտեղ շոշափվում են նախագահի քրոջ՝ բժիշկ Կարինե Սարգսյանի, ու դստեր՝ Տաթեւիկ Սարգսյանի անունները:

armen-sargsyan

Այդ ուսումնասիրությունները չավարտված` շվեյցարական մի ընկերությունից հանձնաժողովը հարցում է ստացել, որով հետաքրքրվել են` արդյոք ՀՀ նախագահը Հայաստանում հայտարարագրե՞լ է Շվեյցարիայում առկա գույքն ու դրամական միջոցները: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմին` պարզաբանում ստանալու, պատասխան չի ստացել, իսկ մի քանի օր անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»: