Երգչուհի Արմինկան, վերջերս բավականին ակտիվ է ինստագրամում։ Երգչուհին պարբերաբար նկարներ է տեղադրում այնտեղ ու ցուցադրում իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արմինկան սեւ հագուստ է կրում։ Երգչուհին Երկար վարսերով է ներկայացել ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Միշտ գեղեցիկ»։

Ավելի վաղ Արմինկան հայտնել էր որ տարին սկսել է ծանր վիրուսով ու մի քանի օր անցկացրել անկողնում։ «Տարին սկսել ծանր վիրուսով, 5 օր անցկացնել անկողնում։ Բայց ես մնում եմ լավատես, ընդունում նոր տարվա մարտահրավերներն ու ասում՝ բարև, ինստագրամյան ընկերություն»,- գրել էր երգչուհին։