aghb

Երևանի բնակելի շենքերում դեռևս բաց է մնում 255 աղբատար կամ ընդհանուր թվի 7 տոկոսը։ Այս մասին ասվել է այսօր կայացած Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

aghbahanutyun

«255 բաց աղբատարներից 226-ը բաժին է ընկնում Երևանի երկու վարչական շրջաններին՝ Կենտրոն և Արաբկիր»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Երևանում աղբատարերի ընդհանուր թիվը 3691 է, որից փակ է 3436-ը։ Արեյանը հավելել է, որ մնացածների փակումը չպետք է խնդրահարույց լինի։

aghbahanutyun

Երևանի բնակելի շենքերում աղբատարներին փակման գործընթացը մեկնարկել է 2020 թվականին: Քաղաքապետարանում կարծում են, որ բոլոր աղբատարները պետք է փակել, քանի որ դրանց գործունեությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման, գարշահոտության տարածման համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանվում են։