Ովքե՞ր են կանգնած Վանում Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը քանդելու հետևում

Թուրքիայի արեւելյան Վան նահանգում հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու հիշատակին կառուցված շատրվանը վնասվել է անհայտ անձանց կողմից, հայտնում է Duvar լրատվական կայքը։

gorki

Վանի Էդրեմիթ թաղամասի թաղաապետարանը շատրվան կառուցել էր 2015 թվականին՝ շարունակելով ննջեցյալների հիշատակը հարգելու ավանդույթը՝ ջուր ապահովելով բնակիչների ու անցորդների համար։ Շատրվանը կառուցվել է Սեւիլ Ռոջբին Չեթինի օրոք, ով քաղաքապետ էր ընտրվել այժմ գոյություն չունեցող քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունից։

Շատրվանի չորս կողմերը թուրքերեն, հայերեն, քրդերեն եեւ անգլերեն լեզուներով զարդարված են Գորկու կյանքի մանրամասներով, որոնցից յուրաքանչյուրից ջուր է հոսում։ Շատրվանի ճարտարապետները հատուկ տեղական քարեր են օգտագործել եւ կառուցել են այն Գորկու ընտանիքի նախկին տան մոտ։
Հուշարձանը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել: Քաղաքապետ Չեթինը հեռացվել էր պաշտոնից ։ Չեթինին փոխարինել է կառավարության կողմից նշանակված պաշտոնյան, ով թույլ տվեց շատրվանի հետագա քանդումը:

gorki

Ժամանակի ընթացքում չորս կողմի ծորակները վնասվել ու խցանվել են, իսկ Գորկու անունը քերվել է: Ամենավերջին միջադեպի ժամանակ հանվել եւ անհետացել են Գորկու կյանքի պատմությունը պատմող ցուցանակները:

Հարցին, թե ինչու է ջուրն անջատվել, թաղաաքապետարանը պատասխանել է, որ դա կապված է ջրի պակասով, ընդ որում, հերքել է վնասի մասին ցանկացած տեղեկություն: