911 ծառայությունը գոյություն չուներ. բնակիչները շիվարած էին

ՀՀ քաղաքացիները դեռ ուշքի չեն եկել երեկվա երկրաշարժից: Այսօր մարդիկ իրար բարեւելու փոխարեն՝ հարցնում են՝ «երկրաշարժը զգացի՞ր՚»:

yerkrasharzh

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ երեկ ժամը 22:25-ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Բայց երեկ սոցիալական ցանցերում երկրաշարժ զգալու մասին բարձրաձայն խոսում էին նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզի բնակիչները:

Emblem

Սա դեռ ամենը չէ. երկրաշարժ զգալուց հետո, Երեւանում բնակիչները արագ դուրս են վազել իրենց բնակարաններից: Երեւանյան բազմաբնակարան շենքերի բակերը երեկ բազմամարդ էին. մեկը՝ հղի, մյուսի գրկում երեխա, մեկ այլ քաղաքացի շան հետ, բոլորը վախեցած վազել էին դուրս՝ ցրտին եւ չգիտեին՝ երբ կարող են վերադառնալ իրենց բնակարաններ: Ուշագրավն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը գոյություն չուներ: Բոլորը զանգահարում էին 911, որպեսզի տեղեկանային՝ տուն գնալ, թե ոչ, բայց հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: