Արևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ ու անվտանգ կյանքը. Ղազինյան

Առավոտից պաշտոնկանները այցելում են Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաներին։ Այս ֆոնին «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այցելում են դիրքեր տղաներին անձամբ շնորհավորելու ու այս շատ կարևոր օրը նրանց հետ անցկացնելու համար։ Նշենք, որ այս դաշինքից մի քանի պատգամավորներ առավոտից մեկնել են Արցախ ու տոնը նշում են այնտեղ՝ տղաների հետ միասին։

yerablur

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարնա, իրենք նույն առյուծը:

artur-ghazinyan

Արևից խանձված դեմքերն ու ցրտից ճաքած ձեռքերն են երաշխավորում մեր խաղաղ ու անվտանգ կյանքը ու մենք իրենց հաղթանակ ենք պարտք:

Իսկ մեր գողացված տոները ձեր քթերից ենք բերելու:

Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր . . .»