հայտնիներ

Armlur-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել այն հայ հայտնիներին, ովքեր հատկապես 2021 թվականին, աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ: Աշխատասիրության առումով, և ոչ միայն, առաջին տեղում սիրված երգչուհի Սիրուշոն է, ով մշտապես տարբեր հետաքրքիր ոճերում և կերպարներով է հանդես գալիս: Երգչուհու ինսթագրամյան էջում հաճախ կարելի է տեսնել թիմային աշխատանքից հատվածներ ու հասկանալ, թե որքան ջանք ու եռանդ են դնում Սիրուշոն և իր թիմը սանկացած նախագծում: Երգերից ու տեսահոլովակներից բացի Սիրուշոն նաև զարմացնում է «ՊռեԳոմեշ» արծաթյա զարդերի իր հավաքածուներով, որոնցից յուրաքանչյուրը ամեն դետալով կապված է մեր մշակույթին ու պատմությանը:

2021-ին իրենց աշխատասիրությամբ աչքի են ընկել նաև Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը: Այս դուետը շատ սիրված է հանրության կողմից և նրանց գործիքավորումները միշտ ուրախացնում են երկրպագուներին: Գարիկ Սոնա դուետը հաճախ է հանդես գալիս բացօթյա համերգներով, նոր տեսահոլովակներով, հին երգերը նորովի մշակումներով: Նշենք, որ 2021 թվականին Սոնա Ռուբենյանի կյանքում տեղի ունեցավ գեղեցիկ փոփոխություն. նա ամուսնացավ:

Գրիգ և Սոնա զույգը ևս աչքի է ընկել աշխատասիրությամբ: Զույգը հանրության շրջանում ճանաչվելուց հետո սկսեց ստեղծել իրենց սեփական նախագծերը: Նրանց վերջին հաջողված համատեղ նախագիծը «ռեալիթի շոու»-ն է, որտեղ նրանք ներկայացնում են հանդիսատեսին իրենց ընտանեկան և կենցաղային կյանքը: Բացի այդ Սոնան ակտիվորեն համագործակցում է հայտնի դեմքերի հետ: 2021 թվականին Սոնան իրեն փորձեց նաև երգչուհու կարգավիճակում, նա ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը:

«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը գաղտնիք չէ, որ իր աշխատասիրությամբ համարվում է հայկական շոուիզնեսի առաջատարներից: 2021 թվականը նրա համար կարելի է ասել ստեղծագործական բուռն տարի էր: Պարուհին բացեց երկար սպասված «Amaras dans studio»-ի երկրորդ մասնաճյուղը: Նա համագործակցում է շոուբիզնեսի աստղերից շատերի հետ և բավականին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում:

Մանրամասները՝ տեսանյութում.