monkitail

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա պատմել ձեզ իր համար շատ կարեւոր մի գաղտնիք։ Այն հետաքրքիր նորություն կլինի ձեզ համար։ Սակայն աստղերը հուշում են՝ անտարբեր ձեւանալ, եւ ցույց չտալ ձեր մեծ հետաքրքրասիրությունը։

romantic

ՑԼԵՐ

Ձեզ կթվա, որ սիրելի անձնավորությունը չի հասկանում ձեզ, չի կիսում ձեր կարծիքը։ Փորձեք բացատրել նրան, որ դուք անհատ եք եւ կարող եք ունենալ ձեր անձնական տեսակետը եւ հենց այդ տարբերությունն է գրավում նրան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք ցանկանում եք լինել ամենուր եւ հասցնել ամեն ինչ, հետեւաբար ոչ մի գործին չեք հասցնում պատշաճ ժամանակ տրամադրել։ Համոզված եղեք, որ դա ընդհանրապես հաճելի չէ ձեր սիրելի էակին։ Իսկ եթե չունեք ընտրյալ, վստահ եղեք՝ շուտով նա կհայտնվի, բայց դուք ուժ, էներգիա եւ ժամանակ չեք ունենա նրա համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի մասին ձեր կարծիքը կձեւավորվի ձեր մտերիմների ազդեցության տակ: Նրանք կասեն, թե ինչ կարծիք ունեն ձեր սիրելիի մասին, իսկ ձեզ կմնա միայն համաձայնել նրանց հետ կամ` ոչ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարենպաստ է շրջապատը ընդլայնելու համար։ Միգուցե ժամանակն է ձեր ընտրյալի ծնողների հետ ծանոթանա՞լ։ Քննարկեք այդ հարցը, եւ եթե որոշեք հենց այդպես էլ անել, ուրեմն փորձեք հնարավորինս դրական տպավորություն թողնել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում որոշակի խնդիրներ կառաջանան։ Ճիշտ է, մի կողմից դրանք մտորելու եւ անհանգստանալու պատճառ կլինեն, մյուս կողմից՝ զարկ կտան ձեր երեւակայությանը։ Դե ինչ, փետրվարի 9-ին ձեզ միայն մտքի թռիչքը կօգնի։

couple

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը հուշում են՝ սիրելի էակի հետ վերհիշել նախորդ երեք ամիսներին կատարված իրադարձությունները։ Ինչն էր լավ, ինչը՝ վատ, ինչ եզրակացություններ կարելի է անել եւ ինչ ակնկալել ապագայում։ Եւ ամենակարեւորը՝ միասի՞ն կառուցել այդ ապագան, թե ոչ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Պետք չէ լուրջ վերաբերել այն ամենին, ինչ ասում է ձեր սիրելին։ Ավելի թեթեւ վերաբերեք նրա զգայական եւ հուզական վիճակին։ Պետք չէ վիրավորվել նրանից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր հարաբերություններն առաջին հերթին կարեւոր են ձեր եւ սիրելի էակի համար։ Հետեւաբար, անտեսեք մտերիմների, բարեկամների եւ հարազատների խոսքերը։ Արեք այնպես, ինչպես դուք եք կամենում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեզ, ձեր արարքները, ձեր հոգին, ձեր ցանկությունները, նույնիսկ եթե դա այնքան էլ դժվար ու բարդ խնդիր չի լինի իր համար։ Միգուցե պետք է հետաքրքրություն առաջացնել սիրելիի մոտ, որպեսզի նա հաճույքով հետեւի ձեր հարաբերությունների զարգացմանը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր ընտրյալը այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք։ Նույնիսկ եթե նա անկեղծ է ձեզ հետ, միեւնույն է, ոչ լիարժեք։ Պարզապես նրան հաջողվել է այդպիսի տպավորություն թողնել ձեզ վրա։ Փորձեք զրուցել նրա հետ այս մասին։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի փոխզիջման գնալ ձեզ հետ վիճելիս։ Նա անվերջ իրենն է պնդելու, ինչը բարկացնելու է ձեզ։ Փորձեք զսպել ձեր զգացմունքները եւ այդ լուրջ խոսակցությունը տեղափոխել վաղվան։