avagani
avagannu-nist

Երեւանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց ավագանու անդամների մանդատների հրաժարումով եւ հրաժարվածների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարներին փոխանցելով։

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները, ըստ ԿԸՀ որոշման, փոխանցվեցին «Իմ քայլը» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանյանին եւ Արտաշես Մակարյանին։

avagani

Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը եւ Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Օվսաննա Հովսեփյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլի» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին եւ Շուշաննա Սիրականյանին։ Սակայն վերջիններս նույնպես դիմումներ են ներկայացրել լիազորությունները դադարեցնելու մասին։