Ի՞նչ էր բերել նախարար Ավանեսյանը Ազգային ժողով, որ խուսափեց տանել նիստերի դահլիճ

Լրագրողները այս շաբաթ մի հետաքրքիր իրավիճակի ակնատեսն են եղել. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափել է պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում եւ ներս մտավ նիստերի դահլիճ:

45467897

Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որեւէ պատգամավորի, որոնցից որեւէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը:

35465769807

Ինչեւէ, լրագրողներիս մտահոգությունը, թե գուցե «ռո՞ւմբ» կա նախարարի պայուսակում, որ խուսափում է անցկացնել հատուկ սարքի միջով, փարատեցին անվտանգության աշխատակիցները` վստահեցնելով, որ խորհրդարանի շենք մտնելիս Անահիտ Ավանեսյանը պայուսակն անցկացրել է ստուգիչ սարքի միջով: Իսկ թե ինչն էր խանգարում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ գտնվող սարքով էլ անկացնել «առեղծվածային» պայուսակը, այդպես էլ մնաց անհայտ»: