Ավինյանի ու նոր քաղաքապետի ջուրը նույն առվով չի գնում. Սարգսյանը միտումնավոր նրա ուղարկած կադրերից հրաժարվում է

«Երևանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանին հեռացնելուց հետո այդ պաշտոնի գլխավոր հավակնորդ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առջև կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ և այլ քայլերով նախապատրաստվելու Երևանի ավագանու ընտրություններին:

Իշխանությունը հասկանում է, որ Երևանում հաղթելու համար շատ ջանքեր կպահանջվեն, ուստի պետք է այսօրվանից սկսել պատրաստվել դրան։ Ավինյանին, ըստ այդմ, քարտ բլանշ են տվել՝ նշանակումներ անել, ոմանց աջակցել, ոմանց ընդառաջել և պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ընտրությունների ժամանակ ձայներ բերեն ՔՊ-ին։ Սակայն պարզվել է, որ առաջին հայացքից մեղմ ու կառավարելի Հրաչյա Սարգսյանը, որին քաղաքապետ դարձրին՝ Մարությանից ազատվելու համար, այդքան էլ հեշտ չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում։ Նա սկսել է հակադրվել Ավինյանին, բոյկոտել նրա ուղարկած կադրերին և որոշ հարցերում ընդդիմանալ»

qaghqapet

ՔՊ-ական շրջանակներում կա նաև կարծիք, որ սա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը լինել՝ մի կողմից Ավինյանին հրահանգել քայլեր անել և վերահսկել Երևանը, մյուս կողմից՝ Հրաչյա Սարգսյանին ներշնչել, որ ինքն է միակ որոշողը։Սարգսյանը Ավինյանի ներկայացրած կադրերից մի քանիսին մերժել է՝ նշելով, որ թեկնածուները չեն համապատասխանում պաշտոնի պահանջներին: