avtochanaparh

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է, որ Հայաստանի մի շարք բնակավայրերում եղանայակյին անբարենպաստ պայմաններ են։

Մասնավորապես՝ այսօրվա՝ հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում։

Հայտարարությունից նաև տեղեկանում ենք, որ Ստեփանավանի ոլորաններում, նույն ժամանակի դրությամբ, ձյուն է տեղում։ Այդ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Քուչակ-Նիգավան, Ռյա Թազա-Ջամշլու, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է։

Վարդենյաց լեռնանցքն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: