azgayin-anvtangutyun

Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Հովասյանը Ազգային անվտանգության ծառայությանն է նվիրել իրեն պատկանող «Mercedes-Benz Viano 3.5» մակնիշի մեքենան

mercedes-benz

Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ԱԱԾ-ին ամրացնելու որոշման նախագիծն ընդունեց։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ Ազգային անվտանգության ծառայություն է դիմել քաղաքացի Արթուր Հովասյանը և տեղեկացրել, որ 2017 թվականից սեփականության իրավունքով իրեն պատկանող «Mercedes-Benz Viano 3.5» մակնիշի մեքենան ցանկանում է նվիրել ԱԱԾ-ին։

azgayin-anvtangutyun

2011 թվականի արտադրության մեքենայի արժեքը մոտ 20 000 դոլար է։

Թե ինչու է քաղաքացին որոշել իրեն պատկանող թանկարժեք մեքենան նվիրել ԱԱԾ-ին, հայտնի չէ։