bacahaytumner

Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` հավելելով, որ հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 19 անձինք, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ:

azgayin-anvtangutyun

Նշվում է, որ լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։

«Այդպես առաջարկել են գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ։ Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

azgayin-anvtangutyun

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են փաստաթղթեր, այդ թվում նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ: