14 տարի առաջ այս օրը, տեղի ունեցավ չարաբաստիկ մարտի 1-ի դեպքերը. Խորհրդարանն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ

Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

748577689

«Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություների հետևանքով ՀՀ 10 քաղաքացիներ զոհվեցին` 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ»,– հիշեցրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` առաջարկով 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

5657879856

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։