seyran-ohanyan

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, երբ նոր էր ձեւավորվել 8-րդ գումարման խորհրդարանը, ԱԺ ղեկավարությունը թույլատրել էր մեքենայով մուտք գործել ԱԺ բակ։ Հետո, պարզվում է, ՔՊ-ականները խանդի տեսարաններ են սարքել, մասնավորապես բողոքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թե ինչով է ինքը պակաս Սեյրան Օհանյանից, որ վերջինիս թույլ են տալիս մեքենայով մտնել բակ, իրեն՝ ոչ, եւ Օհանյանին արգելել են։

azgayin-zhoghov

Փոխարենը ավտոմեքենայով ԱԺ բակ մտնելու իրավունք ունի ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն անվասայլակով է տեղաշարժվում։ Սեյրան Օհանյանն էլ տեղաշարժվելու դժվարություններ ունի, ուստի ամռանը թույլատրել են, որ նրան սպասարկող ավտոմեքենան մտնի ԱԺ բակ, բայց առանց կայանման իրավունքի՝ վարորդը նրան իջեցնի եւ դուրս գա տարածքից։

seyran-ohanyan

Որոշ ժամանակ անց՝ հոկտեմբերին, նոր քաղաքական որոշում է կայացվել՝ Սեյրան Օհանյանին զրկել ավտոմեքենայով բակ մտնելու իրավունքից՝ համարելով, որ նա կարողանում է ինքնուրույն քայլել, իսկ Բաթոյանը շարունակում է օգտվել արտոնությունից։ Ավելին, նրա համար անգամ ԱԺ 334 սենյակ հեշտ մուտք գործելու համար ԱԺ աշխատակազմը ծախս է արել ու էլեւատոր է տեղադրել աստիճանների մոտ, որ անվասայլակով նրան բարձրացնի վերեւ։