alen

Ալեն Սիմոնյանն տոներին ընդառաջ լավ պարգևատրել է պատգամավորներին, խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին։ Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ` Ազգային ժողովում։

Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

arm1

8-րդ գումարման պատգամավորները վերջին երեք ամսում 2-րդ անգամ են պարգևատրվում, նախորդը Անկախության 30-ամյակի առթիվ էր ու կրկին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Մոտ 500 հազար դրամ պատգամավորական աշխատավարձին ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գումարվել էր 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի համար։ Արդյունքում, այս ամիս պատգամավորները նվազագույն աշխատավարձ ստացողից ավելի քան 17 անգամ շատ կստանան՝ գրեթե 1 միլիոն 200 հազար դրամ: