«Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ»․ Թունյան

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, ասաց․ «Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ։

dram

Եթե ինձ չեք հավատում, կարող եք, օրինակ, բացել ու կարդալ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացրել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք դատել»,- նշեց նա։

tunyan

«Եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էինք օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար»,- ասաց Թունյանը:

«Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու անելու ենք»,- հավելեց պատգամավորը: