Արամ Վարդևանյանն առաջարկում է չեղարկել տուգանման բալային համակարգը

«2021-ին 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունքի կասեցում է եղել: Ես չեմ ասում, որ խախտողները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց չպետք է լինի տուգանքների կիրառման  գերակայություն: Միայն տուգանքային միավորներ կարող են լինել՝ առանց գումարային միջոցների, սա ընդունելի մոտեցում չէ»,-ասաց Վարդևանյանը:

aragachap

Պատգամավորի համոզմամբ՝ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը երթևեկության կանոնների խախտման և մահվան ելքերի տվյալների տեսանկյունից: Ըստ նրա՝ բալային համակարգը որևէ դրական դինամիկա չի ապահովել, հետևաբար համակարգի բացակայությունը ազդեցություն չի ունենալու ոլորտի վրա:

Այնուամենայնիվ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին, որով պատգամավորն առաջարկում է չեղարկել բալային համակարգը:

aram-vardevanyan

Հիշեցնենք, որ գործող օրենքով վարորդներին հատկացվում է 9 բալային միավոր, յուրաքանչյուր խախտման համար համապատասխան միավոր է իջեցվում, և բոլոր բալերը սպառելու դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է: